Shazam-ն ավտոմատ կճանաչի շրջապատում հնչող երաժշտությունը

Shazam-ն ավտոմատ կճանաչի շրջապատում հնչող երաժշտությունը

shazamiPhone-ի համար նախատեսված Shazam հավելվածի թարմացված տարբերակը կկարողանա ավտոմատ կերպով ճանաչել օգտագործողի շուրջը հնչող երաժշտությունը, այդ թվում՝ tv-շոուներն ու ֆիլմերի սաունդթրեքները ու ներկայացնել երգերի անուններով ցուցակը:

Նոր ֆունկցիան կարելի է միացնել Shazam ծրագրի տնային էջից: Հնչող երաժշտությունը ճանաչելուց հետո ծրագիրը դասակարգում է երգերն՝ ըստ ամսաթվի: Օգտագործողը կարող է նաև ընտրել ժամանակահատվածը, որի ընթացքում ֆունկցիան պետք է աշխատի: Եթե մարտկոցի էներգիան սկսի վերջանալ, ֆունկցիան ավտոմատ կերպով կանջատվի:

Բացի վերոնշյալ ֆունկցիայից՝ ծրագրի նոր տարբերակում հնարավորություն կա կիսվել պիտակներով WhatsApp-ի, Pinterest-ի և iMessages-ի ընկերների հետ:

Աղբյուրը՝ Techcrunch.com

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր