Ինչպես նվիրել հավելված App Store-ից

Մինչ Ամանորը հաշված օրեր են մնացել:  Հավանաբար շատերդ արդեն պատրաստում եք տոնական նվերներ ձեր հարազատների և ընկերների համար: Դուք հնարավորություն ունեք յուրօրինակ նվեր մատուցելու Ձեր՝ Apple-ի արտադրանքներ օգտագործող ընկերներին: Առաջարկում են նվիրել App Store-ից որևէ iOS հավելված կամ խաղ:  Իսկ թե ինչպե՞ս կարելի է հավելվածը գնել և նվիրել, տեղեկացեք այս նյութում:

happy-new-year-with-apple_1024_x_768

Ինչպե՞ս նվիրել հավելված App Store-ից Mac համակարգչի համար

Նախևառաջ անհրաժեշտ է բացել iTunes Store-ը և գտնել այն հավելվածը կամ խաղը, որը ցանկանում եք նվիրել: Բացեք վերջինս և սեղմեք «գնել» կոճակի կողքին գտնվող համապատասխան սլաքը՝ մենյուն բացելու համար: Բացված մենյուից ընտրեք «Նվեր հավելված» կոճակը:

Հաջորդ քայլն է մուտք անել այն մարդու էլ.փոստի հասցեն, ում ցանկանում եք նվիրել հավելվածը: Ցանկության դեպքում, կարելի է նվիրել հավելվածը միանգամից մի քանի մարդկանց՝ մուտք անելով մի քանի էլ.փոստի հասցե: Բացի դրանից, նվեր հավելվածին կարելի է կցել շնորհավորական տեքստային մաղթանք: Յուրօրինակ վիրտուալ նվերը կարելի է ուղարկել հենց նույն պահին կամ նշել ուղարկման ամսաթիվ:

Mac1-650x408

Դե իսկ վերջում՝ այս ամենը ընտրելուց հետո, մնում է միայն հաստատել պատվերը և կատարել վճարում: Ամեն ինչ շատ պարզ է:

Ինչպես նվիրել հավելված App Store-ից iOS սարքերին

Այստեղ ամեն ինչ ավելի պարզ է, քան Mac համակարգչի դեպքում: Պետք է մուտք գործել օնլայն հավելվածների խանութ՝ App Store և ընտրել հավելվածը, որը ցանկանում եք նվիրել: Քանի որ այստեղ որևէ սլաքներ չկան, դուք պետք է սեղմեք «Կիսել» կոճակի վրա և ցուցադրվող մենյուում ընտրել «Նվեր» կոճակը:

gift app store

Հաջորդ քայլ, ինչպես Mac-ի դեպքում, էլ.փոստի հասցեի մուտքագրումն է, շնորհավորական մաղթանքը: Այստեղ ևս կարելի է ընտրել ուղարկման ամսաթիվ, ապա հաստատել պատվերը և կատարել վճարում: