2013 տարվա լավագույն Android սմարթֆոնները

2013-ի ավարտին մնացել են հաշված օրեր: Այս տարին լի էր մի շարք յուրօրինակ, տեխնոլոգիաներով հարուստ սարքերով՝ սմարթֆոններից մինչը 3D գաջեթներ: Ժամանակն է ներկայացնել 2013 տարվա լավագույն առաջատար սմարթֆոնների հնգյակը:

Galaxy Nexus 5

Nexus 5 1

Այս մոդելը հայտնվել է լավագույն սմարթֆոնների շարքում նախևառաջ չափազանց մատչելի գնի համար (349 դոլար), ապա նաև Android ՕՀ-ի վերջին տարբերակով՝ 4.4 KitKat-ով հագեցած լինելու համար: Համեմատած իր նախորդ սերնդի հետ՝ Nexus 5-ը ստացել է նոր դիզայն և մի շարք նոր ֆունկցիաներ:

Վիճելի պարամետրերից էր մարտկոցի հզորությունը և ֆոտոխցիկի որակը: Մյուս կողմից Nexus 5-ը սիրված է իր պարզ դիզայնի համար: Բացի դրանից, օգտագործողները միշտ կարող են վստահ լինել, որ Android ՕՀ-ի ցանկացած նոր թարմացում առաջինն է հասանելի լինելու Nexus 5-ին, քանի որ այն Google-ի դրոշակակիրն է:

LG G2

LG G2 1

Google և LG ընկերություններին հաջողվեց ստեղծել Nexus 5-ի երկվորյակին: Այս ֆլագմանը աչքի է ընկնում էկրանի բարձր պայծառությամբ, բրենդային ինտերֆեյսով և ետնամասում բազմաֆունկցիոնալ Rear Key կոճակով:

LG G2-ն ամենաարագագործն է բոլոր սմարթֆոններից՝ շնորհիվ պրոցեսորի: Ունի 5.2 դյույմ անկյունագիծ էկրան, 13Մպ ֆոտոխցիկ՝ պատկերի օպտիկական ստաբիլիզատորով: LG-ն փորձել է հագեցնել իր ֆլագմանը բոլոր այն հնարավորություններով, որոնք բացակայում են մրցակիների մոտ:

Samsung Galaxy S4

Samsung Galaxy S4

Հարավկորեական ընկերության դրոշակակիրը հզոր է իր բոլոր պարամետրերով: Շուկայում հայտվելու պահից Samsung Galaxy S4-ը դարձավ առաջատարը բոլոր վարկանիշներում:

S4-ն արաժանացել է գովասանքի թե՛ լավ մարտկոցի, թե՛ տեսախցիկի համար: Այս դրոշակակրի մասին բազմաթիվ տեսություններ են գրվել, բազմաթիվ փորձարկումներ են արվել: Այն համեմատվել է գրեթե բոլոր ֆլագման սմարթֆոնների հետ:

Այս մոդելը իրենց ցուցակներում են ավելացրել գրեթե բոլոր աքսեսուար և գաջեթ արտադրողները: Այս մոդելն այնքան հաջողված է, որ Samsung-ն արտադրել է մի ողջ ընտանիք՝ S4 Active և  S4 mini մոդելները:

HTC One

HTC One

HTC One-ը ճանաչվել է «Միստր դիզայն 2013»: Այն առանձնանում է իր յուրօրինակ դիզայնով, ալյումինե կաղապարով: Այն տարբերվում է ներկառուցված ստերեոդինամիկներով՝ հագեցած Boom Sound տեխնոլոգիայով և պատկերի օպտիկական ստաբիլիզատորով:

HTC One-ը նույնպես «ընտանեկան» սմարթֆոն է, այն ունի փոքր տարբերակ՝ One mini-ն և պլանշետ՝ One Max-ը: Ի տարբերություն մրցակիների՝ HTC One-ի էկրանն ավելի փոքր է՝ 4.7 դյույմ Full HD: Մինչ տարեվերջ սմարթֆոնը հավանաբար կհամալրվի  Android 4.4 KitKat-ով:

Sony Xperia Z1

Sony Xperia Z1 Honami 1

Sony Xperia Z1 ամենաջրակայուն սմարթֆոնն է: Sony-ի դրոշակակրի շնորհանդեսի ժամանակ երկու գեղեցկուհիներ լողավազանում սմարթֆոնի հետ լողում էին՝ ցուցադրելով սմարթֆոնի անտարբերությունը ջրի պայմաններին: Սմարթֆոնն առանձնանում է իր ինդուստրիալ դիզայնով և հզոր 20.7Մպ ֆոտոխցիկով: Թագավորական այս խցիկը կարողանում է լուսանկարել անգամ շատ թույլ լուսավորված պայմաններում և ջրի տակ: