Microsoft-ի Ամանորյա նվերը՝ լրացուցիչ տարածք SkyDrive-ում

microsoft-gifts-skydrive-1Ինտերնետային ընկերությունները Նոր տարվա նախաշեմին շտապում են նվերներ մատուցել իրենց օգտագործողներին: Microsoft-ն ուրախացրել է Windows Phone օգտագործողներին՝ ուղարկելով նրանց էլ. նամակ և հրավիրելով ակտիվացնել SkyDrive-ի բոնուսային 20 Գբ փաթեթը:

Բոնուսային տարածքը կտրամադրվի մեկ տարով, սակայն այն պետք է ակտիվացնել մինչև 2014-ի հունվարի վերջը: Microsoft-ի Surface 2 կամ Surface Pro 2 պլանշետները գնելիս անվճար տրամադրվում է 200 Գբ տարածք, որտեղ կարելի է պահպանել ֆայլերը:

Նշենք, որ Mail.Ru ընկերությունն ավելի առատաձեռն է իր օգտագործողների հանդեպ. 2013-ի դեկտեմբերի 20-ից 2014-ի հունվարի 20-ը «Облако Mail.Ru» ծառայության օգտագործողներին կտրամադրի տվյալների պահպանման համար նախատեսված լրացուցիչ 1 տերաբայթ տարածք:

Աղբյուրը՝ theverge.com