Toshiba-ի նոր ֆոտոմոդուլը կարող է փոխել ֆոկուսի կետը լուսանկարելուց հետո

Toshiba-ի նոր ֆոտոմոդուլը կարող է փոխել ֆոկուսի կետը լուսանկարելուց հետո

toshiba photomodelToshiba ընկերությունը ներկայացրել է բջջային սարքերի համար նախատեսված ֆոտոմոդուլ, որն ունի երկու 5 Մպ սենսորներ, որոնք հնարավորություն են տալիս փոխել նկարի խորությունը լուսանկարելուց հետո:

Մոդուլն ունի առանձին չիպ, որը հաշվարկում է կադրում օբյեկտների դիրքը, ինչի շնորհիվ էլ նկարի խորությունը հնարավոր է փոխել հետո:

Տեսախցիկը պահպանում է 13 Մպ լուսանկարներ, որոնք ստացվում են երկու նկարների համադրումից: Ընդ որում՝ ավտոֆոկուսի թվային մեխանիզմի շնորհիվ մոդուլն ունի փոքր չափսեր, այնպես որ այն կարելի է տեղադրել բարակ սմարթֆոններում և պլանշետներում:

Մոդուլի վաճառքը կսկսվի 2014-ի հունվարին: Թե որ գաջեթներն առաջինը կունենան նման մոդուլ, չի հաղորդվում:

Աղբյուրը՝ toshiba.com

Բաժիններ: Տեխնոլոգիա