Apple-ը մտադիր է օգտագործել սրտի աշխատանքի ճանաչման տեխնոլոգիան

apple heart iphoneApple ընկերությունը ստացել է սենսորային ինտերֆեյսն առանց հպման կառավարելու տեխնոլոգիայի, ինչպես նաև սրտի աշխատանքի հաճախության փոխանցիչի արտոնագրերը: TechCrunch տեխնոբլոգը գրում է, որ վերոնշյալ փոխանցիչը կարող է օգտագործվել բջջային սարքի օգտագործողին ճանաչելու համար:

Արտոնագրի նկարագրությունից պարզ է դառնում, որ սենսորային ինտերֆեյսն առանց հպման կառավարելու տեխնոլոգիան շատ բաներով նման է Samsung-ի հեռախոսներում օգտագործվող տեխնոլոգիային, որը էլեկտրամագնիսական դաշտի փոփոխության շնորհիվ կարողանում է որոշել՝ որ դիրքում է օգտագործողի մատը:

Ինչ վերաբերում է սրտի աշխատանքի փոխանցիչին, ապա այն կաշխատի սմարթֆոնի պատյանի մետաղական մասերի միջոցով: Իսկ քանի որ յուրաքանչյուր մարդու սրտի աշխատանքը յուրահատուկ ռիթմ ունի, դա հնարավոր կլինի օգտագործել՝ որպես նրան ճանաչելու նշան:

Apple-ը դեռևս չի հայտարարել իր սարքերում վերոնշյալ տեխնոլոգիաների օգտագործման մասին: Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ ընկերությունը ստացել է նաև դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի արտոնագիր:

Աղբյուրը՝ Techcrunch.com