Գործարկվել է Apple-ի Ամանորյա անվճար նվերների հավելվածը

Գործարկվել է Apple-ի Ամանորյա անվճար նվերների հավելվածը

12 days of gifts

Բոլոր այն iOS օգտագործողները, ովքեր ներբեռնել են Apple-ի «12 Days of Gifts» հավելվածը, այսօրվանից մինչև հունվարի 6-ը կստանան նվերներ երաժշտություն, ֆիլմեր և գրքեր:

Երբ հավելվածում ավելանում է նոր նվեր, օգտագործողները ստանում են ծանուցում այդ մասին իրենց iPhone-ում կամ iPad-ում: Այսօր անվճար հասանելի է Ջասթին Թիմբերլեյքի երկու երգ և երկու տեսահոլովակ: Հետագայում Apple-ը խոստանում է նվիրել անվճար երգեր, հավելվածներ, գրքեր և այլ բովանդակություն: Սակայն նվերները կարող են տարբեր լինել՝ կախված Ձեր բնակության վայրից՝ երկրից:

Յուրաքանչյուր նվեր հասանելի է ներբեռնման համար 24 ժամ:

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր