Ամեն չորրորդ սմարթֆոն օգտագործող չի կիրառում հեռախոսի պատյան

iPhone 5 case 14NPD Group ընկերության անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ ամեն չորրորդ սմարթֆոնի տերը չի օգտագործում հեռախոսի պատյան: Ընդ որում՝ նրանց մեծ մասը՝ 70%-ը, Android սմարթֆոններ օգտագործողներ են: Իսկ iPhone օգտագործողներն ավելի հոգատար են իրենց սմարթֆոնի վերաբերյալ. նրանց ընդամենը 20%-ն է, որ չի օգտագործում հեռախոսի պատյան:

Հարցմանը մասնակցած և պատյաններ չօգտագործող մարդկանց մեկ երրորդը չի անհանգստանում սմարթֆոնը վնասելու համար, իսկ iPhone օգտագործողներից հաճախ ստացվել է այն կարծիքը, որ պատյան չեն օգտագործում, քանի որ այն մեծացնում է հեռախոսի չափսերը:

Վերլուծաբանների հաշվարկով՝ վերջին մեկ տարվա ընթացքում հեռախոսների պատյանների վաճառքը ավելացել է 17%-ով, նույն ժամանակահատվածում սմարթֆոնների վաճառքը նույնպես գրանցել է աճ՝ 24%: Սմարթֆոնների 75%-ը օգտագործվում են պատյաններով, որոնք սիլիկոնային են, կաշվե կամ պլաստմասե:

Օրինակ՝ iPhone օգտագործողների 27%-ը շատ են մտահոգվում իրենց հեռախոսի անվտանգության համար, իսկ Android-ի դեպքում իրենց հեռախոսի մասին հոգ են տանում միայն 13%-ը: NPD-ի հետազոտությունը ցույց է տվել նաև, որ iPhone օգտագործողների կեսից ավելին իրենց հեռախոսի համար գնում էմեկից ավելի պատյան:

Աղբյուրը՝ dailycomm.ru