29 դր/ր բոլոր մուտքային զանգերի համար Orange հեռախոսահամարով ՄեգաՖոն Ռուսաստանի ցանցում ռոմինգից օգտվելիս

Orange_Megafon

Նոր Տարում՝ սկսած 2014թ. հունվարի 1-ից, Orange-ի բաժանորդները ՄեգաՖոն Ռուսաստանի ցանցում ռոմինգից կօգտվեն նոր սակագներով. մասնավորապես կգործի 29 դր/ր սակագինը բոլոր մուտքային զանգերի համար՝ անկախ այն բանից, թե բաժանորդը որ ցանցից է զանգ ստանում: Բջջային ինտերնետից օգտվելու համար նույնպես կգործի 29 դր/ՄԲ սակագինը:

Դեպի Ռուսաստանի բոլոր ցանցեր և Օրանժ Արմենիայի բաժանորդներին զանգահարելու, ինչպես նաև SMS-ների համար կգործի 59դր/ր, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի այլ  ցանցերի բաժանորդներին զանգահարելու համար՝ 120 դր/ր, իսկ ԱՊՀ երկրներ զանգահարելու համար՝ 500 դր/ր սակագինը: Այլ երկրներ զանգահարելու համար կգործի 1500 դր/ր սակագինը: