6 ֆոտոհավելվածներ Windows Phone-ի համար

Այսօր սոցցանցերում հրապարակվող լուսանկարների մեծ մասն արվում է հեռախոսներով, որոնք որակի տեսանկյունից օրեցօր զարգանում են, ինչպես նաև մեծանում է հավելվածների թիվը, որոնցով կարելի է խմբագրել լուսանկարները, օգտագործել տարբեր ֆիլտրներ և այլն: Ներկայացնում ենք Windows Phone օպերացիոն համակարգի համար նախատեսված ամենատարածված ու  հետաքրքիր հավելվածները, որոնք ունեն նկարները խմբագրելու ամենատարբեր ֆունկցիաներ:

instagram_2

Instagram-ն արդեն դարձել է դասական հավելված, որը թույլ է տալիս խմբագրել լուսանկարները և տեղադրել դրանք համանուն սոցցանցում կամ Facebook-ում, «Վկոնտակտե» սոցցանցում և այլն:

Windows Phone-ի համար նախատեսված տարբերակը թողարկվել է վերջերս: Այն ունի բավական պարզ ինտերֆեյս: Գլխավոր էջում լուսանկարների ժապավենն է: Հավելվածը թույլ է տալիս նաև որոնել օգտագործողներին և հեշթեգեր, ինչպես նաև մուտք գործել կարգավորումների էջ:

6tag_3

6tag-ը Windows Phone-ի համար նախատեսված ամենատարածված հավելվածներից է և հանդիսանում է Instagram-ի այլընտրանք: Այստեղ ևս կարելի է տարածել լուսանկարներ, ուղարկել դրանք տարբեր սոցցանցեր, խմբագրել նկարները, հավանել դրանք և այլն: Հավելվածը շատ մանրակրկիտ է մշակված, օրինակ` առաջին անգամ այն բացելիս օգտագործողին ողջունում է գեղեցիկ անիմացիա:

6tag-ն ունի հետաքրքիր ֆունկցիա, որը կոչվում է «Մոտակայքում». այն թույլ է տալիս գտնել քարտեզի վրա այլ օգտագործողների և տեսնել, թե ովքեր են շրջակայքում լուսանկար տեղադրում: Բացի այդ՝ հավելվածը թույլ է տալիս տեսանյութեր նկարել և կոլաժներ պատրաստել, ինչը դեռևս չի կարողանում անել Instagram-ը:

instaweather-4

InstaWeather-ը, կարելի է ասել, Instagram-ի դուստր հավելվածն է: Այն թույլ է տալիս նկարներ ավելացնել՝ նշելով եղանակի և գտնվելու մասին տվյալներ: Հավելվածի ինտերֆեյսը շատ պարզ է, կրկին նկարները հնարավոր է հրապարակել Facebook, Twitter, Instagram և այլ սոցցանցերում: Հնարավոր է նաև այս գործընթացը ավտոմատացնել համապատասխան կարգավորումների շնորհիվ:

oggl_5
Hipstamatic Oggl-ը շատ նման է Instagram-ին: Հավելվածը տարբերվում է մյուսներից շատ գեղեցիկ դիզայնով և 42 տարբեր ֆիլտրներով, որոնցով կարելի է խմբագրել լուսանկարը:

Ծրագիրն ինքնին անվճար է, սակայն ֆիլտրների ամբողջական հավաքածուն կարելի է օգտագործել միայն վճարովի տարբերակում:

Lomogram_7

Lomogram հավելվածը հետաքրքիր է իր գաղափարով: Լոմոգրաֆիան լուսանկարչության ժանրն է, որի նպատակն է լուսանկարել կյանքն իր բոլոր դրսևորումներում այնպես, ինչպես այն կա:

Lomogram-ը հենց այդ նպատակով ներկայացնում են 47 լոմո-ֆիլտրներ, որոնց միջոցով կարելի է ստանալ հետաքրքիր լուսանկարներ: Բացի այդ՝ ծրագիրը թույլ է տալիս կարգավորել լուսավորությունն ու կոնտրաստը:

camera360_8

Camera 360 հավելվածն առաջին անգամ միացնելիս կտեսնեք մի ամբողջ անիմացիոն ֆիլմ՝ ուղեկցված երաժշտությամբ, որը պատմում է հուզիչ և խոսող նկարների ստեղծման մասի: Ընդ որում՝ հավելվածի Android-տարբերակում օգտագործողները չեն կարող տեսնել այս տեսանյութը:

Հավելվածն ունի հետաքրքիր ֆունկցիա. այն հնարավորություն է տալիս ընտրել ֆիլտրը լուսանկարելուց առաջ: Իսկ նկարը խմբագրելու ֆունկցիաներն ու հնարավորությունները շատ շատ են: