Project S՝ «կատարյալ» սմարթֆոնի նախագիծ (վիդեո)

Indiegogo կայքում ներկայացվել է Project S-ը՝ «կատարյալ սմարթֆոն, որը բավարարում է օգտագործողի բոլոր պահանջները» նախագիծը:

Project S 1

Նախագծողների խոսքով, սարքը պետք է պատրաստված լինի մինիմալիստական կաղապարից՝ երկու կողմից հագեցած պաշտպանիչ անջրանցիկ ամուր ապակիով: Դիմային մասում պետք է տեղակայված լինի 5.8 դյույմանոց էկրանը՝ WQHD ֆորմատի և 1440х2560 պիքսել խտությամբ:

Սարքի «սիրտն» է լինելու ութմիջուկ պրոցեսորը՝ ARM big.LITTLE չիպի հիման վրա: Նման պրոցեսորը, օգտագործողի պահանջներից կախված, կկարողանա ապահովել բարձր արագագործություն և էներգիայի օգտագործում: Սմարթֆոնի օպերատիվ հիշողությունը կազմելու  է 3Գբ, իսկ ներքին հիշողությունը՝ 32Գբ: Բացի դրանից այն հագեցած պետք է լինի 16Մպ ֆոտոխցիկով, USB 3.0 բնիկով և անլար տեխնոլոգիաներով՝ Bluetooth 4.0, Wi-Fi, NFC և այլն:

Project S 03

Դեռևս չիրագործված այս նախագիծը պետք է հագեցած լինի Magic Wave տեխնոգոլիայով, որը հնարավորություն կտա կառավարել սարքը ժեստերով՝ առանց էկրանին հպվելու:

Նախագծողները ցանկանում են հավաքել 5մլն. դոլար՝ Project S-ի թողարկման համար: Սակայն, առայժմ, այս նախագիծը Indiegogo-ում հավաքել է ընդամենը 40 000 դոլար:

Աղբյուրը՝ Indiegogo.com