No More Woof գաջեթ՝ խոսիր շանդ հետ մարդկային լեզվով (վիդեո)

No More Woof գաջեթ՝ խոսիր շանդ հետ մարդկային լեզվով (վիդեո)

Studio Total շվեդական ընկերության դիզայներները որոշել են ընտանիք կենդանիների և նրանց տերերի միջև շփումն ավելի հասկանալի դարձնել: Նրանք նախագծել են «No More Woof» անունը կրող գաջեթը, որը խոստանում է թարգմանել փոքր բարեկամների լեզուն մարդկայինի:

no more woof

Նախագծի հեղիակ Թոմաս Մազատին նշում է. «Մենք ոչ մի նոր բան չենք հորինել: Պարզապես միավորել ենք արդեն գոյություն ունեցող բաները»:

Հատուկ գաջեթը հագցվում է շան գլխին և ճանաչում է այնպիսի պարզ էմոցիաները, ինչպիսիք են ուրախությունը, զարմանքը, ուտելու ցանկությունը: Սարքն աշխատում է ներկառուցված դինամիկներով, որը արտաբերում է կարճ ֆրազներ, օրինակ՝ «Ո՞վ ես դու» կամ «Ես սոված եմ»:

Այս սարքը դեռևս գտնվում է մշակման փուլում: Հեղինակները միջոցների հայթայթում են հայտարարել Indiegogo կայքում: Նրանց անհրաժեշտ է 10 000 դոլար: Studio Total-ը մտադիր է թողարկել այս յուրօրինակ սարքը 2014-ին 65 դոլար արժեքով:

Մանրամասները սարքի ստեղծման մասին դիտեք վիդեոյում՝

Բաժիններ: Գադջեթներ