Նյու Յորքի ոստիկանությունը նախագծում է «խելացի» պարեկային մեքենա

Ապագայում Նյու Յորքի ճանապարհային ոստիկանությունը կկարողանա սկանավորել ավտոմեքենաների համարները, կատարել օնլայն վիդեոհեռարձակում: NYPD2020 նախագծի շրջանակում Նյու Յորքի ոստիկանությունը 1 տարում կատարել է «խելացի ավտոմեքենայի» փորձարկում, ինչը հնարավորություն է տվել ստեղծել տեխնիկապես էլ ավելի հզոր պարեկային մեքենա:

new york police

Նյու Յորքյան ոստիկանության «խելացի պարեկային մեքենան» հագեցած է լինելու ինֆրակարմիր սկաներով, որը, սկանավորելով ավտոմեքենաների համարները, կկարողանա որոշել անգամ, թե որ մեկն է գողացված մեքենա և դուրս բերել նաև այլ հավելյալ տեղեկություններ, կարդալ շտրիխ կոդեր և այլն: Ապագայի պարեկային ավտոմեքենաները հագեցած են լինելու նաև մատնահետքի սկաներով և դեմքի ճանաչման տեխնոլոգիայով:

Աղբյուրը՝ theverge.com