Պավել Դուրովը խոստացել է $200 դոլար Telegram մեսինջերն առաջինը կոտրողին

telegram-0«Վկոնտակտե» սոցցանցի հիմնադիր Պավել Դուրովը ֆինանսավորել է Telegram բջջային մեսինջերը, որն ունի ուժեղ կոդավորում և թույլ է տալիս ուղարկել մեծ ծավալի տվյալներ:

Նշենք, որ շուկայում նման ծրագրերը շատ-շատ են, բայց Դուրովը, թերևս, նպատակ ունի ցույց տալ, թե ինչքան անվտանգ է Telegram-ը: Նա առաջարկել է $200 դոլար նրան, ով առաջինը կկոտրի մեսինջերի արձանագրությունը:

Այսօրվանից երկու կոնտակտեր (Paul և Nick) կսկսեն փոխանակվել հաղորդագրություններով: Ապացուցելու համար այն փաստը, որ արձանագրությունը կոտրվել է, պետք է ապակոդավորել կոնտակտների հաղորդագրություններից մեկը, որում կա նշված հասցե: Այդ հասցեին պետք է ուղարկել BitCoin-ի դրամապանակի համարը և հարձակման մանրամասն նկարագիրը, որից հետո հաշվեհամարին էլ կփոխանցվի խոստացած գումարը:

Երբ հայտնվի մրցույթի հաղթող մեսինջերի ադմինիստրացիան կտեղադրի հաղորդագրությունները ապահոդավորելու բանալիները: Եթե հաղթող չգտնվի, ապա 2014-ի մարտին բանալիներն, այնուհամենայնիվ, կտեղադրվեն:

Աղբյուրը՝ computerra.ru