Վին Դիզելը նկարահանվում է Marvel-ի նոր ֆանտաստիկ ֆիլմում

Դերասան Վին Դիզելը կմարմնավորի Գրուտ անունով այլմոլորակային ծառին Marvel կինոարտադրող ընկերության նոր ֆանտաստիկ` «Գալակտիկայի պահապանները» ֆիլմում:

Դերասանի Facebook էջում հայտնվել է լուսանկար, որտեղ Դիզելն իր կերպարը մարմնավորող ծառի հետ է: Ավելի ուշ Marvel ընկերությունը հաստատել է Վին Դիզելի մասնակցությունը ֆիլմում:

Vin Deasel tree

«Գալակտիկայի պահապանները» ֆիլմի նկարահանումներն ընթացքի մեջ են: Ֆիլմի ռեժիսորն է Ջեյմս Գաննը: Պրեմիերան կկայանա 2014թ. հուլիսի 31-ին: Ֆիլմում սուպերհերոսների դերերում են նաև դերասաններ Քրիս Պրատը, Զոի Սալդանան, Բենիսիո Դել Տորոն և Գլեն Կլոուզը:

Աղբյուրը՝ thehollywoodreporter.com