ASUS-ը ներկայացրել է բրենդային 3 սմարթֆոն (CES 2014)

ASUS-ը ներկայացրել է բրենդային 3 սմարթֆոն (CES 2014)

ASUS ընկերությունը CES 2014 ամենամյա խոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսին ներկայացրեց նոր սմարթֆոնների շարք՝ ZenFone 4-ը, ZenFone 5-ը և ZenFone 6-ը: Այս երեք սմարթֆոնները տարբերվում են էկրանի չափսերով և արտադրողականությամբ, սակայն բոլորը կառուցված են երկմիջուկ Intel Atom պրոցեսորների հիման վրա և աշխատում են Android 4.3 Jelly Bean ՕՀ-ով՝ նոր բրենդային ինտերֆեյսով՝ ZenUI-ով: Բացի դրանից, բոլոր երեք մոդելներն ունեն երկու SIM-քարտով աշխատելու հնարավորությամբ:

ASUS Zenfone 4

ASUS Zenfone 4-ը հագեցած է 4 դյոււյմ WVGA թույլատրությամբ էկրանով, 1.2ԳՀց Intel Atom Z2520 պրոցեսորով, 1Գբ օպերատիվ հիշողությամբ, microSD քարտի բնիկով, 5Մպ հիմնական և 0.3 դիմային ֆոտոխցիկներով, 1170 մԱ/Ժ մարտկոցով: Սմարթֆոնի արժեքն է 99 դոլար:

ASUS Zenfone 5

ZenFone 5-ը հագեցած է 5դյույմ IPS HD էկրանով, Intel Atom Z2580 2ԳՀց պրոցեսորով, 1Գբ օպերատիվ հիշողությամբ, microSD քարտի բնիկով, 8Մպ հիմնական և 2Մպ դիմային ֆոտոխցիկներով, 2050 մԱ/Ժ մարտկոցով: Սմարթֆոնի արժեքն է 149 դոլար:

ASUS Zenfone 6

Դե իսկ ZenFone 6-ն ունի 6 դյույմ IPS HD էկրան, 2ԳՀց Intel Atom Z2580 պրոցեսոր, 1Գբ օպերատիվ հիշողություն, microSD քարտի բնիկ, 13Մպ հիմնական և 2Մպ դիմային ֆոտոխցիկներ և 3230մԱ/Ժ հզորությամբ մարտկոց: Սմարթֆոնի արժեքն է 199 դոլար: