LG-ն ներկայացրել է կրելի սարքեր (CES 2014)

LG-ն ներկայացրել է կրելի սարքեր (CES 2014)

CES 2014 ամենամյա խոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսին LG Electronics ընկերությունը ներկայացրեց առողջ ապրելակերպի և կրելի սարքերի սիրահարների համար նոր սարքեր՝ ֆիտնես-թևնոց Lifeband Touch-ը և ականջակալներ Heart Rate Earphones-ը:

LG Lifeband Touch

Lifeband Touch-ը հագեցած է OLED սենսորային էկրանով, որում ցուցադրվում են օգտագործողի ֆիզիկական ակտիվության ցուցիչները, բիոմետրիկ տվյալները և կալորիաների քանակը: Թևնոցը հագեցած է աքսելոմետրով և բարձրաչափով: Դրանք հսկում են այնպիսի տվյալներ, ինչպիսիք են հեռավորությունը, արագությունը, օգտագործողի քայլերի քանակը և այլն:

Ի դեպ, Bluetooth անլար տեխնոլոգիայի միջոցով սմարթֆոններին կամ այլ Android և iOS սարքերին միանալիս՝ թևնոցը էկրանին ցուցադրում է նաև ստացվող զանգերի և տեքստային հաղորդագրությունների մասին ինֆորմացիա: Թևնոցը կարող է անգամ կառավարել երաժշտությունը և ընդունել զանգերը:

LG Heart Rate Earphones

Իհարկե թևնոցով զրուցել հնարավոր չէ: Դրա համար ընկերությունը թողարկել է նաև երկրորդ սարքը՝ Heart Rate Earphones ականջակալները: LG-ն առայժմ չի նշում, թե ինչ արժեք են ունենալու երկու սարքերը:

Բաժիններ: Գադջեթներ