Acer-ը ներկայացրել է թարմացված Iconia A1 և Iconia B1 պլանշետները (CES 2014)

Acer-ը ներկայացրել է թարմացված Iconia A1 և Iconia B1 պլանշետները (CES 2014)

Acer ընկերությունը ներկայացրել է թարմացված բյուջետային պլանշետներ Iconia A1-ը և Iconia B1-ը:

Acer Iconia A1-830-ը և Iconia B1-720-ն իրենց նախորդող սերունդների պես համարվում են մատչելի պլանշետներ՝ համապատասխանաբար 7.9 և 7 դյույմ անկյունագիծ էկրաններով: Երկու մոդելներն էլ աշխատում են Android ՕՀ-ի 4.2 Jelly Bean տարբերակով:

iConia A1-830

Iconia A1-830-ն ունի ալյումինե կաղապար, IPS էկրան՝ 1024 x 768 պիքսել թույլատրությամբ: Այն հագեցած է 1.6ԳՀց Intel Atom Z2560 (Clover Trail+) պրոցեսորով, 1Գբ օպերատիվ և 16Գբ ներկառուցված հիշողությամբ, microSD քարտի բնիկով, դիմային և հիմնական խցիկներով և մինչև 7.5 ժամ աշխատող մարտկոցով:

Iconia B1-720

Iconia B1-720-ը ստացել է թարմացված երկմիջուկ 1.3ԳՀց հաճախականությամբ պրոցեսոր, 1Գբ օպերատիվ հիշողություն: Սպասվում է, որ պլանշետները հասանելի կդառնան շուկայում 2014թ. առաջին եռամսյակում՝ 149 (Iconia A1) և 129 ( Iconia B1) արժեքով:

Աղբյուրը՝ acer.com