Samsung-ը ներկայացրեց Galaxy Camera-ի 2-րդ սերունդը (CES 2014)

Samsung-ը ներկայացրեց Galaxy Camera-ի 2-րդ սերունդը (CES 2014)

Լաս Վեգասում (ԱՄՆ) ընթացող ամենամյա տեխնոլոգիական խոշոր CES 2014 ցուցահանդեսին հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել է նոր թվային ֆոտոխցիկ՝ Galaxy Camera 2-ը՝ աշխատող Android 4.3 Jelly Bean ՕՀ-ով: Հիշենք, որ այս սարքի առաջին տարբերակը ընկերությունը ներկայացրեց 2012-ին IFA ցուցահանդեսին:

galaxy camera

Galaxy Camera 2-ը հագեցած է 16-Մպ 1/2,33-դյույմանոց BSI CMOS-սենսորով, 23մմ լայնաֆորմատ օբյեկտիվով՝ 21х օպտիկական զումով: Սարքն աշխատում է 1.6ԳՀց հաճախականությամբ պրոցեսորով, 2Գբ օպերատիվ հիշողությամբ, 8Գբ ներկառուցված հիշողությամբ: Այն հագեցած է լուսանկարման 28 տարբեր ռեժիմներով: Նոր մոդելը արտադրողը համալրել է նկարաների մշակման մի շարք նոր համակարգերով, որոնք ապահովում են պատկերի էլ ավելի բարձր որակ:

galaxy camer 2

Galaxy Camera 2-ն ունի 4,8-դյույմ սենսորային HD էկրան, մինչև 64Գբ microSD քարտի բնիկ: Համատեղելի է Wi-Fi (a/b/g/n), Bluetooth 4.0 և NFC, GPS/ГЛОНАСС տեխնոլոգիաների հետ: Մարտկոցն ունի 2000 մԱ/Ժ հզորություն, որն ապահովում է մեկ լիցքավորմամբ մինչև 350 լուսանկար կատարելու հնարավորություն:

Աղբյուրը՝ samsungmobilepress.com

Բաժիններ: Գադջեթներ