Apple-ին չի հաջողվում ավարտին հասցնել iWatch-ի արտադրությունը

Apple-ին չի հաջողվում ավարտին հասցնել iWatch-ի արտադրությունը

iwatchԱյն, որ Apple-ը մշակում է սեփական խելացի ժամացույցը, արդեն կասկած չի հարուցում, սակայն, սարքի մշակումը դժվարությամբ է ստացվում: Այս մասին գրում է TheInformation.com-ը:

Մասնավորապես՝ խնդիրը էկրանի պատրաստման մեջ է, քանի որ պետք է ստեղծել այնպիսին, որը չխլի մարտկոցի ողջ էներգիան և թույլ տա սարքին աշխատել առանց լիցքավորման նվազագույնը երկու օր: Բացի այդ՝ ընկերությունը լքել է Բրայան Ջեյմսը, ով iPod-ի ստեղծողներից մեկն է:

Հայտնի է նաև, որ խնդիրներ են ծագել խելացի ժամացույցի պատյանը մշակելիս, որի պատճառով, հնարավոր է՝ Apple-ը սկսի համագործակցել այլ ընկերության հետ:

Նշենք, որ օրեցօր Apple-ի մրցակիցները ավելանում են, և գնալով էլ ավելի դժվար է դառնում ներկայացնել նոր արտադրանք: Սպասվում է, որ iWatch-ը կներկայացվի այս աշնանը:

Աղբյուրը՝ appleinsider.ru

Բաժիններ: Գադջեթներ