Microsoft բրենդն առաջ է անցել Apple-ից

Microsoft բրենդն առաջ է անցել Apple-ից

MicrosoftԱՄՆ-ի Forrester Research ընկերությունը հարցում է անցկացրել, որի արդյունքները ցույց են տվել, որ Microsoft բրենդն ավելի կայուն է, քան Apple-ը կամ Samsung-ը:

Նման արդյունքը բավական անսպասելի է. նախորդ հարցումներում Microsoft-ը դեռ առաջ չէր անցել Apple-ից: Հիշեցնենք, որ ըստ Forbes-ի, Apple-ն ամենաթանկ բրենդն է և գնահատվում է 104,3 միլիարդ դոլար՝ Microsoft-ից կրկնակի ավել:

Forrester-ի պաշտոնական բլոգը գրում է, որ հարցումներին մասնակցել է ավելի քան 4,5 հազար ամերիկացի: Microsoft-ը հաղթող է ճանաչվել, քանի որ վաղուց է արմատավորվել տարբեր սերնդի օգտագործողների կյանքում, որոնցից շատերը չեն պատկերացնում իրենց կյանքն առանց Windows-ի կամ Office:

Աղբյուրը՝ blogs.forrester.com

Բաժիններ: Բիզնես