«Սիմփսոններ»-ը դարձել են Lego-ի նոր հերոսներ (ֆոտոշարք)

Lego simpsonsLego-ն թողարկում է ճանաչված «Սիմփսոններ» մուլտֆիլմի առաջին պաշտոնական հավաքածուն: Ընկերությունը կնքել է համագործակցության պայմանագիր 20th Century Fox Consumer Products ֆիլմարտադրողի հետ և ստացել իրավունք թողարկելու «Սիմփսոններ»-ի ընտանիքի կերպարներով կոնստրուկտոր-խաղալիքներ:

«Մենք ուրախ ենք համագործակցելու Fox-ի հետ «Սիմփսոնների» 25 ամյակին»,- նշել է LEGO Group-ի լիցենզիաների փոխնախագահ Ջիլ Ուիլֆերտը:

«Սիմփսոններ»-ի առաջին Lego հավաքածուն ներառում է հերոսների Հոմերին, Մարջին, Բարտին, Լիզային, Մեգիին և նրանց հարևան Նեդ Ֆլանդերսին: Այս կոնստրուկտոր հավաքածուն հասանելի է դառնալու փետրվարի 1-ին 200 դոլար արժեքով:

Հայտնի է դարձել նաև, որ մարտին կթողարկվի «Սիմփսոններ»-ի հատուկ Lego-էպիզոդ: Իսկ հունվարից վաճառքի կհանվեն մուլտֆիլմի 16 հերոսների առանձին Lego խաղալիքներ՝ յուրաքանչյուրը 4 դոլար արժողությամբ:

Աղբյուրը՝ wired.com