iPhone-ը 7 տարեկան է (վիդեո)

7 տարի առաջ Սան Ֆրանցիսկոյում Apple ընկերության ղեկավար Սթիվ Ջոբսը ցուցադրեց աշխարհին առաջին iPhone հեռախոսը:

Apple iPhone

«Խնձորային» առաջին սմարթֆոնը այսօր արդեն ոչ մեկին չի զարմացնի, սակայն առաջին հեղափոխական սմարթֆոնն արժանի է հիշատակվելուն:

Առաջին iPhone-ն ուներ 3.5 դյույմ անկյունագիծ սենսորային էկրան՝ 320 х 480 պիքսել թույլատրությամբ, 412ՄԳց պրոցեսոր, 128 Մբ օպերատիվ հիշողություն, 2Մպ ֆոտոխցիկ: Այն համատեղելի չէր ո՛չ MMS, ո՛չ GPS և ո՛չ էլ 3G տեխնոլոգիաների հետ: Բացի այդ, այն անգամ լուսարձակիչ չէր պարունակում: Սակայն սարքի արժեքը 4Գբ ներկառուցված հիշողությամբ արժեր 500 դոլար թողարկման պահին:

Եկեք մի պահ վերադառնանք անցյալ և դիտենք մարդկանց առաջին տպավորությունները, հայացքները iPhone-ը տեսնելիս: