Samsung-ը ներկայացրել է նոր մոնոբլոկ-համակարգիչ (CES 2014)

Samsung ընկերությունը CES 2014 ամենամյա խոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսին պաշտոնապես ներկայացրել է մոնոբլոկ անհատական համակարգիչ ATIV One 7 2014 Edition-ը: Ըստ ընկերության ներկայացուցիչների, նորույթը տարբերվում է իր նախորդ սերունդներից ընդարձակ հնարավորություններով և բարեփոխված արտադրողականությամբ:

Samsung ATIV One 7 2014 Edition

Նոր ATIV One 7-ը հագեցած է 24 դյույմ անկյունագիծ multi-touch սենսորային էկրանով՝ 1920 x 1080 պիքսել թույլատրությամբ, չորրորդ սերնդի Intel Core i3 կամ i5 պրոցեսորով, 8Գբ օպերատիվ հիշողությամբ, 1Տբ կոշտ սկավառակով կամ SSD-կուտակչով:

Բացի դրանից, մոնոբլոկը հագեցած է 7Վ դինամիկներով, անլար կապի համատեղելիությամբ, USB, HDMI բնիկներով և 720p վեբ-տեսախցիկով: Այս մոնոբլոկը կարող է նաև անլար միացմամբ միանալ Galaxy ընտանիքի սմարթֆոններին՝ Samsung Link հավելվածի շնորհիվ:

Այն աշխատում է Windows 8.1 օպերացիոն համակարգով:

Աղբյուրը՝ samsungmobilepress.com