Winbot՝ ապակի լվացող ռոբոտ (CES 2014, վիդեո)

Winbot-710-DT-officeՌոբոտներն աստիճանաբար ներգրավվում են մեր կենցաղային կյանք: Վերջերս շատ տարածված են դարձել ռոբոտ-փոշեկուլները:

CES 2014 ամենամյա տեխնոլոգիական խոշոր ցուցահանդեսին Ecovacs ընկերությունը ցուցադրել է Winbot ռոբոտը, որը կարողանում է լվանալ պատուհաններ: Այն շարժվում է ապակու վրա և մաքրում այն. ավելին՝ ռոբոտը կարողանում է հասկանալ ապակու սահմանները և շարժվում է դրա սահմաններում, որպեսզի չընկնի:

Ռոբոտը կշռում է երկու կիլոգրամ, այնպես որ կարող է շարժվել նաև ապակուց պատրաստված առաստաղների վրա: Սարքի աշխատանքը դիտեք տեսանյութում:

Աղբյուրը՝ digitaltrends.com