Google Chrome դիտարկչի թաքնված օգտակար ֆունկցիաները

Google Chrome դիտարկիչն ունի ահռելի քանակությամբ ֆունկցիաներ, որոնք չեք կարող գտնել սովորական կարգավորումներում: Դրանք թաքնված են chrome://flags էջում: Ներկայացնում ենք այս էջում առաջարկվող ամենահետաքրքիր ֆունկցիերը:

Հասցեի տողում մուտքագրեք chrome://flags և սեղմեք Enter: Կտեսնեք բազմազան ֆունկցիաներ:

chrome://flags/#enable-translate-new-ux՝ փոխում է էջերում թարգմանություն առաջարկող սովորական պանելը փոքրիկ նշանով:

chrome2

chrome://flags/#enable-ignore-autocomplete-off՝ եթե որոշ կայքերում տվյալների ավտոմատ մուտքագրումը անջատված է, ապա դա կարելի է միացնել այս ֆունկցիայի օգնությամբ:

chrome://flags/#spellcheck-autocorrect՝ այս ֆունկցիան կմիացնի տեքստում սխալների ուղղումը:

chrome://flags/#enable-download-resumption՝ թույլ է տալիս նորից բեռնել կիսատ թողնված ֆայլերը, որոնց բեռնումը կանգնել է, օրինակ, ինտերնետային կապի խնդիրների պատճառով:

chrome://flags/#enable-offline-mode՝ թույլ է տալիս դիտել կայքերը օֆլայն ռեժիմում՝ առանց ինտերնետի՝ պահպանված քեշի շնորհիվ:

chrome://flags/#tab-groups-context-menu՝ պատուհանների կոնտեքստային մենյուի մեջ ավելացնում է տարրեր, որոնց միջոցով պատուհանները խմբավորվում են:

chrome3

chrome://flags/#enable-encrypted-media՝ թույլ է տալիս տեղադրել Encrypted Media Extensions-ի վերջին տարբերակը Google Chrome-ում: Տեխնոլոգիան օգտագործվում է HTML5-ում՝ պաշտպանված բովանդակությունը ցուցադրելու համար:

 chrome://flags/#conflicting-modules-check՝ թույլ է տալիս նախապես ստուգել ծրագրային ապահովման կամ մոդուլի համատեղելիությունը դիտարկչի հետ:

chrome://flags/#enable-d3d11՝ միացնում է Direct 3D-ն այն համակարգերում, որոնք ապահովում են այն: Արագացնում է դիտարկչի աշխատանքը:

chrome://flags/#enable-fast-unload՝ արագացնում է պատուհանների արագ փակելը:

chrome://flags/#enable-password-manager-reauthentication՝ միացնում է համակարգի գաղտնաբառի պահանջը, երբ փորձ է կատարվում յուրացնել դիտարկչում պահպանված գաղտնաբառերը:

chrome://flags/#enable-password-generation՝ միացնում է գաղտնաբառերի ավտոմատ գեներատորը:

Աղբյուրը՝ ghacks.net