Mercedes-ը կարտադրի բրենդային խելացի ժամացույց

mercedes smartwatchԽելացի ժամացույցները սկսում են աստիճանաբար գրավել շուկան՝ հայտնվելով ամենաանհավանական տեղերում: Mercedes-Benz աշխարհահռչակ ընկերությունը պաշտոնապես հայտարարել է Pebble Technology ընկերության հետ համագործակցության մասին, որը հայտնի է իր խելացի ժամացույցներով: Համագործակցության նպատակն է ստեղծել այնպիսի խելացի ժամացույցներ, որոնք կաշխատեն ավտոմոբիլային համակարգերի հետ:

Օրինակ՝ նման ժամացույցները կկարողանան հուշել վարորդին՝ որքան վառելիք կա մեքենայում, փակված են արդյոք մեքենայի դռները և որտեղ է կայանած այն: Իսկ եթե վարորդը գտնվում է մեքենայի ղեկին, ապա խելացի ժամացույցը կարող է վիբրացիայի միջոցով զգուշացնել վտանգի, օրինակ՝ վերանորոգվող ճանապարհի մասին:

Աղբյուրը՝ daimler.com