Facebook-ի «Sponsored» գովազդները կդադարեն ցուցադրվել

Facebook-ի «Sponsored» գովազդները կդադարեն ցուցադրվել

facebook data center sweden 110Facebook սոցցանցի ներկայացուցիչները հայտարարել են, որ Sponsored Stories գովազդները կցուցադրվեն օգտագործողների նորությունների ժապավենում մինչև ս.թ. ապրիլի 9-ը: Հիշեցնենք, որ այս գովազդները դադարեցնելու մասին սոցցանցը հայտարարել էր դեռ անցած տարվա հունիսին:

Օգտագործողների լրահոսում հայտնվող գովազդանման գրառումներն առաջին հերթին խախտում են օգտագործողների իրավունքները. օրինակ՝ եթե ինչ-որ մեկը check-in լինի որևէ սրճարանում, դա կարող է օգտագործվել որպես գովազդ առանց նրա թույլտվության և հայտնվել մյուս օգտագործողների լրահոսում:

Նշենք, որ գովազդային նորությունները որոշ չափով վնասել են սոցցանցի հեղինակությանը:

Աղբյուրը՝ theverge.com

Բաժիններ: Սոցցանցեր