Ամանորի գիշերը Orange-ի ցանցը կրկին ապահովել է գերազանց որակ

orange armeniaԱյս տարի Ամանորի գիշերը Orange-ի բաժանորդներն իրենց ուրախությունն ու բարեմաղթանքները կիսել են Հայաստանում և արտերկրում բնակվող մտերիմների հետ` ամանորյա շնորհավորանքները հաղորդելով միլիոնավոր զանգերի և կարճ հաղորդագրությունների միջոցով: 2013թ. դեկտեմբերի 31-ին և 2014թ. հունվարի 1-ին Orange-ի ցանցն ընդհանուր առմամբ սպասարկել է մուտքային և ելքային 6,316,179 զանգ: Այդ նույն ժամանակահատվածում Orange-ի բաժանորդներն ուղարկել են 607,181 կարճ հաղորդագրություն:

Orange-ն ուրախությամբ նշում է, որ իր բաժանորդների հետ դիմավորում է արդեն չորրորդ տարին` Ամանորի գիշերը պահպանելով կապի գերազանց որակ ու ցանցի անխափան աշխատանք: