Google-ը կմիավորի Google+-ի և Gmail-ի կոնտակտները

Google ընկերությունը շարունակում է ինտեգրել Gmail փոստային ծառայությունը Google+ սոցցանցին, և այսուհետ օգտագործողները հնարավորություն կունենան էլ-փոստով գրել իրենց Google+-ի ընկերներին, նույնիսկ եթե չունեն նրանց էլ.փոստի հասցեն:

connections1

Gmail-ի ղեկավար Դեյվիդ Նաչումի խոսքով, նոր հնարավորությունը հասանելի կդառնա օգտագործողներին մոտակա օրերի ընթացքում: Սկզբում Google+-ի կոնտակտների անունները՝ առանց էլ.փոստերի կհայտնվեն Gmail-ում, այնուհետև եթե տվյալ կոնտակը պատասխանի էլ-փոստով, ապա Gmail-ում կցուցադրվի նաև նրա էլ.փոստը: Այսինքն` Gmail-ը թույլ է տալիս կապ հաստատել կոնտակտի հետ՝ առանց նրա հասցեն իմանալու, քանի դեռ նա չի պատասխանել նամակին:

Նաչումը նշել է, որ երբ ֆունկցիան ակտիվանա, բոլոր օգտագործողները կստանան ծանուցող նամակ, որը կպարունակի հղում, որի միջոցով հնարավոր կլինի նաև անջատել նամակներ ստանալու ֆունկցիան:

Աղբյուրը՝ cnet.com