Lego կոնստրուկտորից պատրաստված իրական տպիչ (վիդեո)

Apple ընկերության աշխատակից, նախագծող Էնդրյու Կերոլը ստեղծել է իրական տպագրական մեքենա Lego կոնստրուկտորից: Fast Co Design ռեսուրսը հրապարակել է վերջինիս նախագծած յուրօրինակ տպիչը, որը հիանալի է կատարում իր ֆունկցիաները:

lego printer 02

Էնդրյուի խոսքով, նման տպագրական մեքենա ստեղծելու գաղափարը ծագել է «Ժամանակի պահապանը» (Hugo) ֆիլմը դիտելուց հետո: Նա ցանկացել է իրական դարձնել 1880թ. տպիչը և դա նրան հաջողվել է: Apple-ի աշխատակցի յուրօրինակ տպիչը կարողանում է տպել ոչ միայն հասարակ տեքստեր, այլ անգամ նկարել պատկերներ:

Նշենք, որ ավելի վաղը Էնդրյուն նախագծել էր 2000-ամյա հունական մեխանիզմ, որը կրկին պատրաստել էր Lego կոնստրուկտորից: