Yahoo!-ն գործարկել է մի քանի նոր ծառայություն

Marissa_MeyerYahoo! ինտերնետ ընկերության գործադիր տնօրեն Մարիսա Մայերը Լաս Վեգասում CES 2014 խոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսին ներկայացրել է նոր արտադրանքերի շարք:

Նա հայտնել է, որ բջջային սարքերից Yahoo!-ի ամսական այցելությունները կազմում են ավելի քան 400մլն.: Բացի դրանից, նա հայտնել է Aviate հավելվածի ձեռքբերման մասին: Այն ծրագիր է, որ ավտոմատ կերպով դասակարգում է օգտագործվող բջջային հավելվածներն ըստ թեմատիկ կատեգորիաների:

Մայերը ներկայացրել է ընկերության նոր լրատվական ծառայությունը՝ Yahoo News Digest: Այն յուրաքանչյուր լուր կազմում է՝ միավորելով տարբեր աղբյուրների լրատվություն: Ընկերության մյուս նոր արտադրանքը Yahoo Digital Magazines-ն է՝ նորությունների դայջեսթի թեմատիկ բաժինները:

Աղբյուրը՝ nyt.com