CES 2014-ին ներկայացվել է մատչելի 3D-տպիչ

xyzprintingXYZprinting ընկերությունը CES 2014 ցուցահանդեսին ներկայացրել է da Vinci 1.0 եռաչափ տպիչը, որը առաջարկվում է շատ գրավիչ գնով՝ ընդամենը 500 դոլար: Նշենք, որ եռաչափ տպիչները, թեև մեծ աղմուկ են բարձրացրել, բայց շուկայում առկա մոդելներն այնքան էլ շատ չեն, իսկ առաջարկվող մոդելների գինը բավական թանկ է:

XYZprinting-ի առաջարկած մոդելը կարողանում է տպել միայն միագույն առարկաներ: Ընկերության տվյալներով՝ սարքը ABS պլաստիկով տպում է վայրկյանում մինչև 150մմ արագությամբ:

Հիշեցնենք, որ CES-ը ԱՄՆ-ում սպառողական էլեկտրոնիկայի ամենահայտնի ցուցահանդեսն է (Consumer Electronic Show), որի ընթացքում ներկայացվում են կենցաղային և համակարգչային սարքեր:

Աղբյուրը՝ Digit.ru