Հայտնի է «Գահերի խաղը» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերայի օրը

Հայտնի է «Գահերի խաղը» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերայի օրը

game_of_thrones_610x343Ջորջ Մարտինի ֆանտաստիկ էպոսի հիման վրա նկարահանվող «Գահերի խաղը» հեռուստասերիալի նոր եթերաշրջանը կթողարկվի 2014թ. ապրիլի 6-ին, հայտնում է The Hollywood Reporter-ը:

Ինչպես նախորդ եթերաշրջանը, այնպես էլ 4-րդը իրենից ներկայացնելու է «Սրերի փոթորիկը» գրքի ադապտացված տարբերակը: Նոր եթերաշրջանի առաջին թրեյլերը կթողարկվի հունվարի 12-ին:

Հիշենք, որ «Գահերի խաղը»-ի 3-րդ եթերաշրջանը մեկնարկել էր HBO հեռուստաալիքի եթերում 2013թ. մարտի 31-ին և 2-րդ անգամ ճանաչվել ամենապոպուլյար և ամենաներբեռնվող սերիալը տորենտ կայքերում:

Բաժիններ: Կինո