«Շերլոքը» կունենա 4-րդ և անգամ 5-րդ եթերաշրջան

sherlock_600x400BBC հեռուստաընկերության կողմից նկարահանվող ճանաչված «Շերլոք» հեռուստանովելի 3-րդ եթերաշրջանը չի լինի վերջինը: Այս մասին հաղորդել է նախագծի ղեկավար Սթիվեն Մոֆաթը:

Ինչպես գրում է բրիտանական The Guardian-ը, Մոֆաթը հայտնել է, որ արդեն ընթանում են սերիալի 4-րդ եթերաշրջանի նկարահանումները: 4-րդ մասում հայտնվելու է նոր չար բացասական կերպար՝ Չարլզ Յոհանես Մաֆնուսենը, ով, ինչպես Մարիարտին, կարող է լինել ճակատագրական Շերլոքի կյանքում:

Բացի այս ամենից, սերիալի ղեկավարը հայտնել է, որ իր գործընկեր Մարկ Գետիսի հետ (մարմնավորում է Շերլոքի եղբոր դերը) արդեն հորինել են 5-րդ եթերաշրջանի սցենարը:

Նշենք, որ «Շերլոք»-ի 3-րդ եթերաշրջանը մեկնարկել է BBC-ի եթերում հունվարի 1-ին: