Հայտնի է դարձել Windows 9-ի թողարկման ամսաթիվը

Հայտնի է դարձել Windows 9-ի թողարկման ամսաթիվը

Windows-8_610x343Microsoft ընկերությունը կներկայացնի Windows 9 օպերացիոն համակարգը հաջորդ տարվա ապրիլին: Այս մասին իր բլոգում գրել է Windows IT Pro-ի խմբագիր Պավել Թուրկոտը: ՕՀ-ն պաշտոնապես կներկայացվի Build միջոցառման ժամանակ:

Ավելի վաղ ZDNet-ը հաղորդել էր, որ 2015-ի գարնանը միաժամանակ կթարմացվեն Windows, Windows Phone և Xbox օպերացիոն համակարգերը: Թուրկոտը նշել է, որ ՕՀ-ի նոր տարբերակում կկատարելագործվեն ֆունկցիաները և հավելվածները, ինչպես նաև ավելի հարմարավետ կդառնա աշխատելը Metro ինտերֆեյսում: Վերջերս լուրեր էին պտտվում նաև այն մասին, որ Windows 9-ում կվերադառա Start կոճակը, որը հնարավոր է նաև ավելանա այս տարի՝ Windows 8.1 թարմացման մեջ:

Հիշեցնենք, որ Windows 8 օպերացիոն համակարգը թողարկվել է 2012-ի հոկտեմբերին: Նրա հիմնական փոփոխությունը սալիկների ինտերֆեյսն է, որը նախատեսված է հիմնականում պլանշետների համար, սակայն IDC-ի տվյալներով՝ 2013-ին Windows-պլանշետների մասնաբաժինը շուկայում կազմել է ընդամենը 3,4%:

Աղբյուրը՝ Mashable.com

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր