Իտալացի դիզայներները ներկայացրել են iPad Pro-ի իրենց տարբերակը (վիդեո)

Set Solution իտալական ընկերության դիզայներները ներկայացրել են Apple-ի iPad պլանշետի մեծ տարբերակի իրենց կոնցեպտը: Ըստ նրանց՝ iPad Pro-ն կստանա 13-դյույմանոց էկրան՝ 4048 x 3040 պիքսել թույլատրությամբ, սարքի չափսերը կլինեն 20 х 28սմ, իսկ հաստությունը՝ 0,7սմ:

ipad pro

Դիզայներներն իրենց կոնցեպտը համալրել են մատնահետքի սկաներով և True Tone երկակի լուսարձակում ունեցող տեսախցիկով:

Նշենք, որ ներկա պահին ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա, որ Apple-ը պատրաստում է նման սարք, սակայն եթե այն թողարկվի, ապա դա կլինի 2015-ի գարնանից ոչ շուտ:

Աղբյուրը՝ Yablochno.com