Հայտնի են «Ոսկե գլոբուս»-ի հաղթողները

Golden-Globe-AwardsԱՄՆ-ում կայացավ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը՝ հանձնվող Հոլիվուդյան միջազգային մամուլի ասոցիացիայի կողմից արդեն 71-րդ անգամ: Սա համարվում է Օսկարից հետո 2-րդ խոշոր մրցանակաբաշխությունը ֆիլմաշխարհում:

«2013թ. լավագույն դրամա» անվանակարգում ժյուրին հաղթող ճանաչեց Սթիվ Մաքուինի «12 տարի ստրկություն» ֆիլմը: «Լավագույն կատակերգություն» անվանակարգին արժանացավ Դեվիդ Օ Ռասել «Ամերիկյան իրարանցում» ֆիլմը:

«2013թ. լավագույն դերասան և դերասանուհի դրամատիկ դերում» ճանաչվեցին Մեթյու Մաքոնախին և Քեյթ Բլանշետը՝ համապատասխանաբար «Դալասի սպառողների ակումբ» և «Ժասմին» ֆիլմերում դերերի համար:

Իսկ «2013թ. լավագույն դերասան և դերասանուհի կատակերգություններում» ճանաչվեցին Լեոնարդո Դի Կապրիոն «Ուոլ-սթրիթի գայլը» և Էմի Ադմասը «Ամերիկյան իրարանցում» ֆիլմերում դերերի համար:

«2-րդ պլանի լավագույն դերասան» ճանաչվեց Ջարեդ Լետոն, իսկ դերասանուհին՝ Ջենիֆեր Լոուրենսը:  «Լավագույն ռեժիսոր» ճանաչվեց Ալֆոնսո Կուարոնը «Գրավիտացիա» ֆիլմի համար, իսկ «լավագույն սցենարիստ» տիտղոսին արժանացավ Սփայք Ջոնզին՝ «Նա» ֆիլմի համար:

Լավագույն «Դրամատիկ հեռուստասերիալ» ճանաչվեց «Breaking Bad»-ը:  Լավագույնների ամբողջական ցուցակին ծանոթանալու համար կարող եք այցելել մրցանակաբաշխության կայք՝ goldenglobes.com/nominees:

Աղբյուրը՝ goldenglobes.com