Intel-ը ներկայացրել է անլար լիցքավորման աննախադեպ սարք (CES 2014)

CES 2014 էլեկտրոնիկայի ամենամյա խոշոր ցուցահանդեսին Intel ընկերությունը ներկայացրել է իր վերջին մշակումը՝ անլար սարք, որը կարող է միաժամանակ լիցքավորել մի քանի գաջեթներ: Սարքն ունի այնպիսի գավաթի տեսք, որը սովորաբար տեղադրում են տան մուտքի դռան մոտ և այնտեղ պահում բանալիներ, ականջակալներ և այլ մանր իրեր:

Սարքն ունի 25 սմ տրամագիծ և այլ սարքեր լիցքավորելու համար օգտագործում է A4WP մագնիսառեզոնանսային տեխնոլոգիան: Առայժմ գավաթը կարողանում է լիցքավորել միայն Intel Jarvis «խելացի» ականջակալները, սակայն մոտ ապագայում ընկերությունը պատրաստվում է ընդլայնել գավաթից լիցքավորվող սարքերի թիվը:

intel charger

Թե որքան կարժենա սարքը և երբ պատրաստ կլինի սպառողական օգտագործման համար, Intel-ի ներկայացուցիչները չեն հաղորդել:

Աղբյուրը՝ cnet.com