iRing՝ ժեստերով սարքերի կառավարման նոր սարք (վիդեո)

IK-Multimedia-iRing-teaser-001IK Multimedia ընկերության արտադրանքները բավական ճանաչված են Apple սարքեր օգտագործող երաժիշտների շրջանակում: Խոսքը ոչ միայն երաժշտություն ստեղծելու ծրագրային արտանքների մասին է: IK Multimedia-ն հայտնի դարձավ նաև երաժշտական գործիքները՝ iPhone-ի կամ iPad-ի հետ միացնող տարբեր տեսակի լարերի արտադրությամբ:

Նրանց արտադրանքներից iRig-ը ցանկացած երաժշտի երազանք է՝ թե՛ սիրողական և թե՛ պրոֆեսիոնալ: Սակայն ընկերությունն այսքանով չբավարարվեց և CES-2014 ամենամյա խոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսին ներկայացրեց նոր սարք:

Նոր սարքի անվանման շուրջ երկար մտածելու կարիք չեղավ: Ընդամենը մեկ տառի ավելացմամբ՝ iRing, ընկերությունը նախագծեց անլար սենսորային էկրան: iRing-ը թույլ է տալիս կառավարել սարքը ժեստերի օգտնությամբ:

iRing-ը ոչ թե հագցվում է մատի վրա, այլ սեղմվում է մատների միջև: Սարքի մի մասում գտնվում են երեք կետեր, իսկ հակառակ կողմում՝ եռանկյունի: Ձեր iOS սարքի դիմային տեսախցիկի և մի շարք ալգորիթմների միջոցով հաստատվում է կապ սարքի և iRing-ի միջև: Հատուկ հավելվածների միջոցով (AmpliTube, SampleTank, GrooveMaker 2, iRing Music Maker ) հնարավոր է դառնում ժեստերով կառավարումը:

Աղբյուրը՝ appleinsider.ru