Clambook Pro՝ պատյան-ստեղնաշար Ձեր iPad mini-ի համար

Clambook Pro՝ պատյան-ստեղնաշար Ձեր iPad mini-ի համար

Clamcase ընկերությունը՝ հայտնի Apple ապրանքանիշի սարքերի համար իր աքսեսուարներով, ներկայացրել է նոր պատյան iPad mini պլանշետի համար: Այն դարձնում է մինի-պլանշետը ամբողջական MacBook լապտոպ: Գաջեթը նպատակ ունի հեշտացնել օգտագործողի աշխատանքը՝ ամբողջական ստեղնաշարի ավելացմամբ: Clambook Pro պատյան-ստեղնաշարը պարունակում է նաև մարտկոց: Այն կապ է հաստատում պլանշետի հետ Bluetooth-ի միջոցով:

Clambook Pro 02

Clambook-Pro

Կարևոր է, որ նախագծողները պահպանել են պատյանի հիմնական՝ սարքի էկրանը վնասվածքներից և հարվածներից պաշտպանված պահելու ֆունկցիան: Clambook Pro-ի արժեքն է 129 դոլար: Այն կարելի է պատվիրել ընկերության պաշտոնական կայքում՝ clamcase.com-ում: