YouTube-ը գործարկել է մեկնաբանությունների հատուկ էջ

YouTube-ը գործարկել է մեկնաբանությունների հատուկ էջ

YouTube վիդեոհոսթինգը օպտիմիզացրել է կայքի մեկնաբանությունների համակարգը՝ թույլ տալով կառավարել դրանք հատուկ էջից:

Դեռ 2013-ի սեպտեմբերին YouTube-ը սկսեց փոփոխել մեկնաբանությունների համակարգը՝ թույլ տալով մեկնաբանություն թողնել միայն այն դեպքում, եթե YouTube-ի հաշիվն օգտագործողը կցեր Google+-ին: Այդպիսով մեկնաբանությունների մոդերացիան YouTube Inbox-ից տեղափոխվեց Google+` վերածվելով ծանուցումների:

«Ձեզանից շատերն ասում էին, որ օգտագործում են YouTube Inbox-ը՝ մեկնաբանությունները կառավարելու համար, և այդ հնարավորությունը անջատելը անհաջող որոշում էր»,-ասում են վիդեոհոսթինգի ներկայացուցիչները: Այդ պատճառով կայքում գործարկվել է առանձին էջ, որտեղ օգտագործողը կարող է տեսնել բոլոր տեսանյութերին արված մեկնաբանությունները, պատասխանել դրանց կամ ջնջել: Նոր էջը կցուցադրի նաև համակարգի կողմից սպամ ճանաչված մեկնաբանությունները:

Օգտագործողը կկարողանա ստեղծել նաև հավանություն ստացած մեկնաբանողների ցանկ, և նրանց մեկնաբանություններն այդ պահից սկսած միշտ կցուցադրվեն: Հնարավոր է ստեղծել նաև արգելված բառերի «սև ցուցակ»: Ինչպես նաև օգտագործողը կարող է ինքը որոշել՝ մեկնաբանությունները հրապարակվեն միանգամից, թե միայն մոդերացիա անցնելուց հետո:

Աղբյուրը՝ youtube-global.blogspot.com

Բաժիններ: Համացանց և կապ