Facebook օգտագործողների տվյալները կհայտնվեն «Яндекс»-ում

Facebook օգտագործողների տվյալները կհայտնվեն «Яндекс»-ում

YandexԱյսուհետ ռուսական որոնողական համակարգը կկարողանա ինդեքսացնել նաև Facebook սոցցանցի գրառումները: Այս մասին տեղեկացնում է Яндекс-ի մամլո ծառայությունը:

Այս պահին ֆեյսբուքյան գրառումների որոնումն արդեն հասանելի է Яндекс-ի բլոգներ բաժնում, իսկ շուտով նաև՝ որոնման գլխավոր էջում:

Яндекс-ը կինդեքսացնի ԱՊՀ երկրների, ինչպես նաև Թուրքիայի օգտագործողների հրապարակային գրառումները: Շուտով հնարավոր կլինի որոնել նաև մեկնաբանությունները:

Բացի այդ, Яндекс-ի գլխավոր էջի հիմնական սյուժեներում կավելանան սոցցանցում ակտիվ քննարկվող թեմաների մասին տեսահոլովակներ և այլ նյութեր:

Աղբյուրը՝ computerra.ru

Բաժիններ: Համացանց և կապ