iPhone 4s-ը ճանաչվել է 2013թ. ամենաօգտագործվող սմարթֆոնը

iPhone 4s-ը ճանաչվել է 2013թ. ամենաօգտագործվող սմարթֆոնը

Հայտնի փաստ է, որ սմարթֆոնների շուկայում Apple ընկերությունը առաջատարը չէ: Android ՕՀ-ով աշխատող սմարթֆոնները վաղուց գրավել են շուկան: Սակայն այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հետաքրքիր վիճակագրական տվյալներ, որոնք խոսում են iOS սարքերի՝ ճանաչված լինելու մասին:

CNET ճանաչված ՏՏ լրատվական կայքն ուսումնասիրել է Actix վիճակագրական ծառայության տվյալները՝ 2013թ. Եվրոպայում և Հյուսիսային Աֆրիկայում տարբեր մոդելի սմարթֆոնների՝ ժամում օգտագործողների քանակը:

Ամենաշատ օգտագործվող սմարթֆոնների եռյակում են հայտնվել է iPhone սմարթֆոնների տարբեր մոդելներ: Պարզ է դարձել, որ 2013-ին ամենից շատ օգտագործել են iPhone 4s-ը՝  1 ժամում միջինում 20 608 մարդ օգտագործել է iPhone 4s, իսկ 20 529 մարդ՝ iPhone 5: Եռյակը եզրափակում է iPhone 4 մոդելը՝ ժամում  17 880 օգտագործողներով:  Այս գրաֆիկում բացակայում են 2013-ին գործարկված նոր մոդելներ iPhone 5s և iPhone 5c սմարթֆոնները:

Եռյակը շարունակում են Android սմարթֆոնները՝ Galaxy S 3-ը, Galaxy S 2-ը և նորույթը և 2013թ. նորույթ  Galaxy S 4-ը: Մանրամասն վիճակագրությանը ծանոթացեք գրաֆիկում՝

Actix-hourly-users-of-phones_610x372

Աղբյուրը՝ cnet.com

Բաժիններ: Վիճակագրություն