Թողարկվել է iPad Air-ի նոր տեսագովազդ (վիդեո)

iPad պլանշետները Apple ընկերության երկրորդ ամենաճանաչված սարքերն են՝ զիջելով ընդամենը iPhone-ին: Նոր iPad Air-ի և iPad Mini-ի թողարկմամբ «խնձորային» ընկերությունն էլ ավելի է ամրացրել իր դիրքերը պլանշետների շուկայում:

iPad-ին անհատական իմիջ հաղորդելու համար Apple-ը թողարկել է նոր տեսագովազդ, ուր խոսում է պլանշետի մասին բանաստեղծական ոճով: Տեսագովազդում հնչող ձայնը դերասան Ռոբին Ուիլիամսինն է՝ «Մահացած պոետների համայնք» ֆիլմից, ուր նա, մարմնավորելով պրոֆեսոր Քիթինգին, ուսանողներին պատմում է պոեզիայի և կյանքի մասին: