Եթե որևէ երգ կա YouTube-ում, որի MP3 ֆորմատը չեք գտնում, ապա առաջարկում ենք հետևյալը՝ վերածել տեսանյութը երգի և ավելացնել Ձեր հեռախոսի նվագարկչում:
1. YouTube-ի տեսահոլովակը երգ դարձնելու համար պետք է բեռնել FullRip հավելվածը:
2. Բավական է որոնման տողում մուտքագրել երգի անունը կամ YouTube-ի հղումը, որը ցանկանում եք բեռնել և սեղմել «Go!» կոճակը: Այնուհետև սեղմեք տեսանյութի վրա:
3. Կբացվի ֆունկցիաների մենյուն, որտեղ պետք է սեղմել Download mp3 տարբերակը:
Կա ևս մեկ ծրագիր՝ Video Converter MP3 , որը թույլ է տալիս գտնել Ձեր հեռախոսում ցանկացած վիդեո-ֆայլ և այն դարձնել mp3: