Google Chrome-ը համալրվել է մի քանի նոր հնարավորություններով

google chrome logoChrome դիտարկչում ավելացվել է նոր ֆունկցիա, որը փորձարկվում էր 2013-ի նոյեմբերից և արդեն հասանելի է բոլոր օգտագործողներին: Ֆունկցիան օգնում է արագ հայտնաբերել այն պատուհանը, որտեղ ինքնուրույն միացել է երաժշտություն կամ տեսահոլովակ. հաճախ նման ձևով միանում են գովազդային նյութերը:

Անհանգստացնող պատուհանի վրա հայտնվում է բարձրախոսի նշան: Այնպես որ եթե Ձեր դիտարկչում բացված են շատ պատուհաններ, արագ կկարողանաք գտնել «երգող» էջը:

Նաև հնարավոր է արագ գտնել տեսախցիկը օգտագործող էջը, որի պատուհանին կհայտնվի կարմիր կետ: Google Chrome-ի նոր տարբերակը զգուշացնում է նաև, եթե օգտագործողը փորձում է բեռնել վտանգավոր ծրագիր:

Chrome դիտարկչի նոր տարբերակը կարող եք բեռնել այստեղից:

Աղբյուրը՝ Mashable.com