Samsung-ը նախագծում է Windows Phone-ով աշխատող սմարթֆոն

sams1Ներկա պահին միայն ֆիննական Nokia ընկերությունն է արտադրում Windows Phone 8 ՕՀ-ով աշխատող և 1080р թույլատրությամբ սմարթֆոններ, օրինակ՝ Lumia 1520-ը:

Համացանցում հայտնվել է տեղեկություն այն մասին, որ հարավկորեական Samsung ընկերությունը մտադիր է թողարկել 1080р թույլատրությամբ Windows սմարթֆոն: Նորույթն, ըստ հավանականության, կդառնա դրոշակակիր սմարթֆոն Samsung-ի համար: Հայտնի է, որ այն կունենա 5 դյույմ անկյունագիծ էկրան՝ 1920х1080 պիքսել թույլատրությամբ և համատեղելի կլինի 4-րդ սերնդի LTE ցանցերի հետ:

Հիշենք, որ Samsung-ի ներկայացուցիչներն արդեն տեղեկացրել են, որ չեն պատրասվում գալիք Mobile World Congress (MWC 2014) համաժողովին ներկայացնել նոր Galaxy S5 դրոշակակիրը: Այդ իսկ պատճառով, տրամաբանական է ենթադրել, որ այս միջոցառմանը կներկայացվեն այլ սարքեր, որոնցից մեկը կարող է լինել հենց Windows ՕՀ-ով աշխատող դրոշակակիր սմարթֆոն:

Digitimes Research ընկերության վերլուծաբանների կանխատեսմամբ, 2014-ին ողջ աշխարհում վաճառվելու է ավելի ան 1.24 մլրդ. սմարթֆոն՝ աշխատող տարբեր ՕՀ-ներով և հարավկորեական Samsung-ը կրկին կարող է պահպանել առաջատարի դիրքերն այս շուկայում:

Աղբյուրը՝ phonearena.com