Samsung Galaxy S5-ը կունենա արագ լիցքավորվող մարտկոց և ոչ միայն

Samsung Galaxy S5-ը կունենա արագ լիցքավորվող մարտկոց և ոչ միայն

battSamsung ընկերության գալիք դրոշակակրի՝ Galaxy S5-ի մասին լուրերն օրեցօր ավելանում են, հատկապես այն բանից հետո, երբ ընկերության փոխնախագահը պաշտոնապես հայտնեց, որ սմարթֆոնի շնորհանդեսը կկայանա մարտ-ապրիլ ամիսներին:

Ըստ նոր լուրերի, Galaxy S5 ֆլագմանը ստանալու է նոր տեսակի մարտկոց, որը պարունակելու է 20%-ով ավելի շատ էներգիա, սակայն լինելու նույն չափսի, ինչ S4-ի մարտկոցը: Այն հագեցած է լինելու է նաև արագ-լիցքավորման տեխնոլոգիայով, որի շնորհիվ Ձեր սմարթֆոնը կլիցքավորվի 2 ժամից ավելի քիչ ժամանակում:

PhoneArena ռեսուրսի անանուն աղբյուրների խոսքով, նոր մարտկոցի հզորությունը կազմելու է 2900մԱ/Ժ. հիշենք, որ S4-ի մարտկոցը 2600մԱ/Ժ է:

Բացի դրանից, լուրերը նշում են նաև, որ սմարթֆոնի էկրանը լինելու է AMOLED՝ 2,560×1,440 պիքսել թույլատրությամբ: Մինչ այժմ մամուլում տարածված լուրերն ասում են, որ նոր դրոշակակիրն ունենալու է Snapdragon 805 պրոցեսոր, 16Մպ տեսախցիկ և մետալիկ կաղապար:

Աղբյուրը՝ cnet.com