Սարք, որը թույլ չի տալիս մոռանալ կարևոր իրերը

Bringrr ընկերությունը մշակում է անհատական սարքավորումներ՝ հետևելու համար ցանկացած անձնական իրեր: Ընկերության սարքավորումներն աշխատում են համապատասխան Bluetooth Low Energy ստանդարտին:

yellow-bag-bench

Համակարգի հիմքը սարք է, որն ամրացվում է ավտոմեքենայում` ծխախոտի վառիչի բնիկին: Այն հետևում է, որ տանից դուրս գալիս չմոռանաք վերցնել Ձեզ համար կարևոր իրերը քանի դեռ շատ չեք հեռացել:

Երբ սարքը նոր էին թողարկել, այն հետևում էր միայն սմարթֆոնի առկայությանը՝ Bluetooth-ի միջոցով, բայց սմարթֆոնը համարյա երբեք չենք մոռանում, այլ բան է բանալիները կամ դրամապանակը: Դրա համար Bringrr-ում մշակել են նոր տեխնոլոգիա՝ պիտակների Bluetooth LE համակարգը: Պիտակները կարելի է ամրացնել ցանկացած իրի, նույնիսկ ընտանի կենդանու վզափոկին և եթե փորձեք մեկնել առանց այդ իրի, սարքը կտեղեկացնի այդ մասին ձայնային ազդանշանի միջոցով: Ընդ որում՝ կարելի է մանրամասն կարգավորել սարքի աշխատանքը՝ տարբեր պիտակների համար նշելով տեղեկացման տարբեր օրեր կամ ժամեր:

Աղբյուրը՝ Techcrunch.com